Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենաբարդ մրցակիցը եղել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը:
Red Corner MMA ալիքի հրապարակած տեսանյութում մարտիկը պատասխանել է իր պատանի երկրպագուի (@nawid_youssifi15) հարցերին։ Ծառուկյանը նշել է, որ Մախաչևին բարդ են դարձնում նրա հմտությունները, իսկ հարցին թե նորից մենամարտելու դեպքում ի՞նչ կփոխեր մոտեցման մեջ, հետևյալ պատասխանն է տվել․
«Հաջորդ անգամ ես պարզապես նոկաուտի կենթարկեմ նրան»:
Հիշեցնենք, որ մարտիկների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում անցկացված «UFC Fight Night 149» մրցաշարի շրջանակում։ Մենամարտը տևել է սահմանված բոլոր երեք ռաունդները և ավարտվել Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների որոշմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



