Չինացին 10 տարում իր համար 7- հարկանի տուն է կառուցել (լուսանկարներ)
LIFETert.am–ը գրում է.
Չինացի ֆերմեր Հու Գուանժուն վերջին 10 տարին ծախսել է` իր համար քարից, փայտից ու կավից 7- հարկանի տուն կառուցելով: Հիսունհինգամյա տղամարդը, ըստ տեղի ԶԼՄ-ների, հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տան հիմքը կանգնեցնելու համար տղամարդուց պահանջվել է 5 տարի, իսկ մյուս 5 տարին նա ծախսել է հարկերի կառուցման վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ չինացին անհրաժեշտ շինանյութի մի մասը ստացել է իշխանություններից, իսկ մյուս մասն էլ հավաքել է փողոցից ու աղբանոցներից:
Հուն պատմել է, որ 7- հարկանի տունը կառուցել է իր ու եղբոր համար: Սակայն հայտնի է, որ նրա եղբայրը մահացել է տարիներ առաջ, իսկ հոգեկան շեղումներ ունեցող տղամարդն առ այսօր չի հաշտվել այդ մտքի հետ:



1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



