Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։ Ապրիլ ամիսն ունի 30 օր, որից 22-ը աշխատանքային է, 8-ը՝ ոչ աշխատանքային, 2-ը՝ նախատոնական։
Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ երեքշաբթի։ Հայ կինոյի օր նշվում է ապրիլի 16-ին, օրը՝ հինգշաբթի, աշխատանքային է:
Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ը այս տարի ուրբաթ օր է։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի այդ օրը ապրիլի 25-ն է: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը
Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 5-ին, հաջորդ օրը մեռելոց է:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Նշենք, որ ապրիլի 30-ը նախատոնական է համարվում, քանի որ մայլիսի 1-ը ոչ աշխատանքային է։
Հետևեք մեզ՝ այստեղ



