Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 16-ին` ժամը 06.03-ին, ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 33 OP 795 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 10 մ): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



