Իրանի զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները և կոչ է անում «պահանջել ամերիկյան զորքերի վտարումը» տարածաշրջանից։ Դրա մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Հաշվի առնելով, որ տարածաշրջանում տեղակայված բոլոր ամերիկյան բազաները ոչնչացվել են, ամերիկացի հրամանատարներն ու զինծառայողները փախել են և թաքնվում են բազաներից դուրս գտնվող ապաստարաններում։ Մենք փնտրում ենք նրանց և կոչ ենք անում տարածաշրջանի բնակիչներին հայտնել նրանց թաքստոցների մասին և միաժամանակ պահանջել ամերիկյան [զորքերի] վտարումը տարածաշրջանից՝ իրենց երկրների անվտանգությունն ապահովելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



