Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Կուլիսային պատասխանատվության փոսը

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, որ կուլիսային զրույցներում ազդակներ է ստացել Հայաստանի իշխանություններից, որ Ընտրական օրենսգիրքը «արդար եղանակով» է կազմվելու: Հետաքրքիր է՝ Եվրամիության դեսպանին հետաքրքրե՞լ է, օրինակ, այն, թե ինչու է այդ հավաստիացումը արվում կուլիսային զրույցներում եւ ոչ թե, ասենք, հրապարակավ:

Այն, որ այդ հավաստիացումները կուլիսային են, արդեն իսկ դրանց հանդեպ առաջացնում է անվստահություն, որովհետեւ կուլիսային հավաստիացումները ենթադրում են նաեւ կուլիսային պատասխանատվություն: Իսկ Հայաստանի համակարգային խնդիրներից առաջիններից մեկը հենց կուլիսային պատասխանատվությունն է, այսինքն՝ այն, որ պատասխանատվությունը Հայաստանում կուլիսային ինստիտուտ է:

Եվ այստեղ է նաեւ ըստ էության, օրինակ, Հայաստանի համար շատ կարեւոր եվրաասոցացման գործընթացի խայտառակ տապալման պատճառներից մեկը, միգուցե նույնիսկ կարեւորագույնը: Այդ գործընթացը եւս իր մեծ մասով, եւ պատասխանատվության մասով ամբողջապես մնաց կուլիսային հարաբերությունների ոլորտում, ինչն էլ բերեց այն հետեւանքին, որ այդ գործընթացը հրապարակային մակարդակում ունեցավ ուղղակի ամոթալի եւ Հայաստանի պետական վարկը արատավորող տապալում:

Կուլիսային պատասխանատվությունները սովորաբար ավարտվում են հենց հրապարակային անպատասխանատվության շքերթներով: Ընդ որում՝ հենց այդ պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհի զարգացման հիմքում դրվել է նաեւ հրապարակայնության գաղափարը, հրապարակայնությունը հասցվել է արժեքի եւ կառավարման չափանիշի մակարդակի, հրապարակային պատասխանատվությունը ոչ միայն վերածվել է քաղաքական կայացած ավանդույթների, այլ նաեւ ամրագրվել է օրենսդրորեն՝ դառնալով այդ աշխարհը ներկայացնող պետությունների զարգացման հիմնասյուներից մեկը: Եվ այդ թվում՝ առաջին հերթին նաեւ եվրոպական առաջատար պետությունների:

Եվրամիության հաջողությունների գրավականը, հսկայական ժողովրդավարական, տնտեսական, արժեհամակարգային ձեռքբերումների գրավականը հանդիսացել է հենց այն, որ այդ հասարակություններն ու էլիտաները հրաժարվել են կուլիսային քաղաքականությունից, կուլիսային պատասխանատվություն ենթադրող գործընթացներից եւ հանրային պատասխանատվություն են ստանձնել հրապարակավ: Եվ հրապարակային պատասխանատվության ինստիտուտի, հրապարակային քաղաքական պատասխանատվության արժեքի որդեգրման համար է նաեւ, որ Հայաստանի զարգացման գործում էական նշանակություն ունի եվրաինտեգրացիայի հեռանկարը, հարաբերության սերտացումը եվրոպական քաղաքակրթության հետ:

Հենց այդ պատճառով է նաեւ, որ Եվրամիության հետ ասոցացման գործընթացի ձախողումը Հայաստանի Հանրապետության համար հնարավորությունների, հեռանկարների եւ առնվազն ժամանակի կորուստ է: Եվ այս ամենն, իհարկե, պետք է բերեն կարեւոր հետեւությունների, կարեւոր հետեւությունների եւ՛ Հայաստանում, եւ՛ Եվրոպայում: Եվ այս ամենի շարքում, իհարկե, առաջիններից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում պետք է աստիճանաբար չեզոքացվի կուլիսային քաղաքականությունը որպես երեւույթ եւ քաղաքական հարցադրումներն ու գործընթացները դիտարկվեն հստակ եւ հրապարակային կերպով, որպեսզի դրան մասնակից սուբյեկտները եւ բնականաբար առաջին հերթին Հայաստանի իշխանությունը այդ ամենի համար պատասխանատվություն ստանձնի հանրության առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest