Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիր
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնում տեղի է ունեցել 2025 թվականի «Նիկա» կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է «Ալֆանյուզը»։ Լավագույն խաղարկային ֆիլմի համար մրցանակին արժանացել է ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմը:
«Քամին» ստացել է նաև երեք մրցանակ՝ «Լավագույն հնչյուն», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։
«Քամի» ֆիլմի սյուժեն ծավալվում է մի գյուղում, որը վերապրել է պատերազմ և համաճարակ: Գլխավոր հերոսները՝ Կատյան և Իվանը, ապրում են աղքատության մեջ: Իվանը մեկնում է ծովափ՝ սնունդ փնտրելու՝ խոստանալով սիրեցյալին դատարկաձեռն չվերադառնալ: Ճանապարհին նա հանդիպում է ուղեկից Սերգեյին, ում հետ զրույցներ է ունենում աշխարհի վերջի, կյանքի ու մահվան մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b37dd6804fdfd36cd6d004f52f8de9c7
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»
Հետևեք մեզ՝ այստեղ



