Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ Ասրյան
BLOGԱրդարության և խաղաղության կեղծ կարգախոսների հետևում թաքնված, իսկ իրականում, աշխարհում անկախ և ինքնիշխան պետությունները ծնկի բերելու մոլուցքով տառապող Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա անմիջական դաշնակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արդեն իսկ կանգնած են իրենց հերթական ռազմաքաղաքական ձախողման փաստի առաջ, ասել է թե՝ արդեն իսկ պարտվել են Իրանի դեմ իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմը։
Իրանի դեմ նրանց կողմից սանձազերծված այդ պատերազմը բախվեց Իրանի անսասան կամքին, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության վճռականությանը և Իրանի ժողովրդի անկոտրում ոգուն։ Իրանը ոչ միայն դիմակայեց այդ ճնշումներին, այլև ապացուցեց, որ որևէ պետություն, որևէ գերտերություն, որևէ ուժ ի վիճակի չէ կոտրել Իրանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
Մենք կոչ ենք անում Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ մինչև վերջ ոչնչացնել մեր տարածաշրջանում ապակայունացման գլխավոր սպառնալիք հանդիսացող Ամերիկայի և Իսրայելի բոլոր ռազմական ենթակառուցվածքները՝ վերջ դնելով նրանց ներկայությանը Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում և բացելով իրական ու կայուն խաղաղության ճանապարհը։
Հայաստանն ու անկոտրում ոգու տեր հայ ժողովուրդը եղել են, կան և միշտ կմնան բարեկամ Իրանի և Իրանի եղբայր ժողովրդի կողքին՝ թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի ժամանակ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



