Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոչ թե գործերը այնքան էլ լավ չեն, գործերը շատ վատ են, հատկապես խոշոր քաղաքներում։ Եվ Նիկոլը այդ մասին շատ լավ գիտի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք Փաշինյանի վերջին շրջանի պահվածքին, ինչպես նաև նախընտրական «քայլերին»: Համբարյանի խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս իր ատելությունը հենց իր ընտրազանգվածի նկատմամբ։ «Դա արեց Տավուշի և Շիրակի մարզերում՝ հարձակվելով իր ընտրազանգվածի ներկայացուցիչների վրա։ Օրերս էլ Երևանի մետրոպոլիտենում բացահայտ ցույց տվեց իր ատելությունը արցախցիների նկատմամբ, երբ նրանց բոլորին անվանեց «փախածներ»։ Հիմա որքան ուզում է հեքիաթներ պատմի, ներողություն խնդրի այդ կնոջից, որի վրա հարձակվեց մետրոպոլիտենում նրա անչափահաս տղայի ներկայությամբ, բայց լավ գիտենք, որ շատ դեպքերում մարդն իր անկեղծ կարծիքը հայտնում է դիմացինի նկատմամբ, երբ զայրանում է։ Եվ Նիկոլը հենց այդ օրինակներից մեկն է։ Մարդը բացահայտ բոլոր արցախցիներին անվանեց «փախածներ»»։

ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի մասին քաղաքագետն ասում է՝ Փաշինյանը բացահայտ քաղաքական քարոզարշավով է զբաղված։ «Ըստ Նիկոլի, իրենք այժմ զբաղված են ցուցակի հորիզոնականների ճշգրտմամբ։ Ուզում եմ հասկանալ՝ սրա-նրա տուն գնալը, սրա-նրա հետ հանդիպելը, առանց թույլտվության մարդկանց մոտենալն ի՞նչ կապ ունի ներքին փրայմերիզի հետ։ Մարդը ներքին փրայմերիզի անվան տակ զբաղված է բացահայտ քարոզչությամբ և քարոզչության ժամանակ կատարում է բազմաթիվ հանցագործություններ։ Նա բոլոր տեղերում իբր իրական Հայաստանի քարտեզն է փորձում ներկայացնել։ Այնտեղ իրական Հայաստանի քարտեզ չկա։ Եթե իրական Հայաստանի քարտեզն է ուզում ներկայացնել, Ջերմուկի, Սոթք-Խոզնավարի, Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղ գյուղի հատվածները, Տավուշի մարզի այն հատվածը, որն անցյալ տարի նվիրեց թուրքերին, պետք է այդ քարտեզից հանի։ Իր իրական Հայաստանը դա է։ Իր երկրպագուներից մեկը թող մի անգամ իրեն հարցնի՝ այդ քարտեզի վրա Ջերմուկի մասը ցույց տուր։ Իրական Հայաստանում Ջերմուկի հատվածը մենք չենք վերահսկում, ադրբեջանցիների օկուպացրած տարածքներ են։ Համոզված եղեք՝ Ադրբեջանը այդ տարածքները երբեք չի տալու Հայաստանի Հանրապետությանը։ Եթե նայեք արբանյակային լուսանկարները, ադրբեջանցիները Ջերմուկի՝ դեպի իրենց գրաված դիրքերն արդեն ճանապարհներ են կառուցել, պաշտպանական գիծ ստեղծել։ Հարևանի տարածքը օկուպացրած պետությունը, որը պատրաստվում է այդ օկուպացրած տարածքները հետ տալ, այդքան գումա՞ր կծախսեր, ինժեներական աշխատանքնե՞ր կտաներ։ Իհարկե՝ ոչ։ Սա ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանն այդ տարածքները գրավել է մեզանից ընդմիշտ և խաղաղ ձևաչափով տալու որևէ ցանկություն ու նպատակ չունի։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը Նիկոլի միջոցով հայ ժողովրդին հիմարացնում է, դա հիմա նաև ուղեկցվում է շանտաժով՝ եթե Նիկոլը չընտրվի, կսկսվի պատերազմ։ Հայաստանի Հանրապետության ընտրողները պետք է մեկ ու շատ կարևոր փաստ արձանագրեն իրենց համար։ 2018 թվականից իշխանության եկած Նիկոլի օրոք տեղի է ունեցել Ադրբեջանի 4 ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ, որից երեքն ավարտվել են Հայաստանի Հանրապետության խայտառակ պարտությամբ՝ 2020, 2022 և 2023 թվականներին։ Այդ ամենը շարունակական բնույթ է կրում, որովհետև թուրքի դեմ ծնկածը երբեք չի կարող Ադրբեջանի հետ հավասարը հավասարին բանակցել և չի կարող, ինչպես ինքն է նշում, խաղաղություն բերել, չկա նման բան։ Թուրք-ադրբեջանական տանդեմը 5 պահանջ է դրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնց մեծ մասը՝ չորսը, Փաշինյանի իշխանությունը և նա անձամբ գրեթե կատարել են։ Առաջինը Սահմանադրության փոփոխության հարցն է, Ադրբեջանն այն բարձրաձայնում է: Երկրորդը «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, Ադրբեջանը հայտարարում է, որ այն արդեն իրականացված է, իհարկե, TRIPP-ի անվան ներքո, որպեսզի խաբեն հայ ժողովրդին: Երրորդը Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելն է, որը նախատեսված է TRIPP-ի պայմանագրով. Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն պարզաբանում ամերիկյան մամուլում 2025 թվականի օգոստոսի 8-ին լույս տեսած հոդվածները, ըստ որոնց, TRIPP-ից ստացված օգուտի 40 տոկոսը պետք է գնա ԱՄՆ-ին, 30 տոկոսը՝ Հայաստանին, 30 տոկոսը՝ Ադրբեջանին։ Եթե դա Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելու ծրագրերից մեկը չէ, ապա ինչ է. ի վերջո, Ադրբեջանը բազմիցս է նշել, որ «30ամյա օկուպացիայի» համար Հայաստանը պետք է փոխհատուցի 150 միլիարդ դոլար: Չորրորդը հայկական բանակի թուլացումն է. օրերս հետաքրքիր տվյալ ներկայացրեց Նարեկ Կարապետյանը։ Պարզվում է՝ եթե մինչև պատերազմը մեր ու Ադրբեջանի դիսբալանսը զենքի առումով եղել է 2,5 անգամ, հիմա 9 անգամից ավելի է։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ պետական պարտքը 8 տարում 8 միլիարդ դոլարով ավելացնելու արդյունքն այն է, որ այդ գումարը ծախսել ենք զենք գնելու վրա։ Եթե զենք ենք գնել, ինչո՞ւ են թվերն այլ բանի մասին վկայում։ Գիտեք, թե ինչի՞ համար է անընդհատ զենք գնելու քարոզը տանում։ Զենքը թանկ ապրանք է, և հանրությանը շատ հեշտ է խաբել։ Եվ վերջին պահանջը Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Եթե, Աստված չանի, Փաշինյանը վերընտրվի, այդ ծրագիրը նա պարտադիր իրականացնելու է»,-նշում է նա։

Քաղաքագետը օրինակի վրա է բացատրում իշխանության՝ պարտքով վերցրած գումարի խայտառակ մակարդակը և դրա արդյունավետության շատ ցածր ցուցանիշը։ ««Լինսի հիմնադրամը» ողջ Հայաստանի կենտրոնական կարևոր ճանապարհների, Գյումրի, Երևան և Վանաձոր քաղաքների բոլոր կենտրոնական փողոցների վերանորոգման, աղետի գոտում մոտ 20 հազար բնակարանի և աղետի գոտում բոլոր քարաշեն դպրոցների կառուցման համար ծախսել է ընդամենը 250 միլիոն դոլար։ Ութ տարվա մեջ Փաշինյանը Գյումրի քաղաքում պետական բյուջեի կամ դոնոր կազմակերպությունների միջոցով մեկ բնակարան չի կառուցել։ Երբ նրանց հարցնում են, թե Գյումրիում ինչ են արել, առանց ամոթի արձագանքում են՝ չորս հատ շենք ենք կառուցել։ Այդ շենքերը կառուցվել են գյումրեցի մեծահարուստ Ռոբերտ Օղլախչյանի և նրա ընկերների ջանքերով։ Սա բացարձակ որևէ առնչություն չունի ո՛չ Նիկոլի իշխանության, ո՛չ էլ պետության հովանավորության հետ։ Որպես գյումրեցի հարց եմ տալիս՝ ութ տարվա ընթացքում ի՞նչ նոր արտադրություններ են բացվել Գյումրիում, որոնք չեն եղել «նախկինների» օրոք։ Գրեթե չկա, մի քանի բան է ավելացել ու վերջ, բայց գլոբալ առումով սոցիալական վիճակի վրա դա շատ մեծ ազդեցություն չի ունեցել։ Շատ մեծ ազդեցություն այս տարիների ընթացքում Գյումրիում ունեցել է միայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսների և ուկրաինացիների՝ Գյումրիում բնակվելը։ Հիմա նրանք մասսայաբար լքում են Հայաստանը, այդքան էլ մեծ թիվ չեն կազմում»,-հավելում է մեր զրուցակիցը։

Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակում են կռիվ տալ Արցախի շողքի հետ անգամ։ Միայն Արցախի անվան հիշատակումը նրանց հունից հանում է։ «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդը բացահայտ ատելություն է ցուցաբերել Արցախի նկատմամբ։ Տեսանյութեր կան։ Նա նման կերպ կվարվի և՛ շիրակցիների, և՛ լոռեցիների, և՛ տավուշցիների, և՛ սյունեցիների հետ, բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը։ Եթե, Աստված չանի, հարձակվեն Սյունիքի վրա, կասի՝ գիտեք Սյունիքում ինչքան ներդրում ենք արել։ Ներդրում ենք արել, սյունեցինե՛ր, գնացեք, կռվեք, վտանգ լինի Շիրակի մարզում, կասի՝ շիրակցինե՛ր, գնացեք, կռվեք։ Հիմա իր կռիվը հիմնականում արցախցիների հետ է, որովհետև նա Արցախը հանձնել է Ադրբեջանին։ 2019 թվականի օգոստոսի 6-ին Ստեփանակերտում արտահայտած «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը պետք է աղետալի հետևանքներ ունենար Արցախի համար։ Դրանով նա քանդեց Մինսկի բանակցությունների գործընթացը և քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին, լեգիտիմացրեց նրա գործողությունները Արցախի ու Հայաստանի դեմ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա և Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ ստորագրեց փաստաթուղթ, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այսքանից հետո լկտիաբար Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկի դստերը ասում է՝ փախաք, ինչի՞ չմնացիք»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU