Պեսկովը հերքել է Ռուսաստանի՝ Իրանի հետ հետախուզական տվյալներով չկիսվելու առաջարկի մասին լուրերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլը կեղծ է որակել որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին, որ չի կիսվի հետախուզական տվյալներով Իրանի հետ, եթե ԱՄՆ-ն դադարեցնի նման տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային։
«Այն դասվում է անճշտության, ավելի ճիշտ՝ կեղծիքի շարքին»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Մայամիում ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը հետևյալ առաջարկն է արել. Ռուսաստանը կդադարի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերի վերաբերյալ հետախուզական տվյալներ տրամադրել, որի դիմաց Վաշինգտոնը կդադարի Կիեւին Ռուսաստանին վերաբերող հետախուզական տվյալներ տրամադրել։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ն մերժել է այս առաջարկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



