Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ չկա․ ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ չկա։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է փոխնախարարը, գործընթացն առաջ է շարժվում բավականին արագ տեմպերով։
«Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք անցյալ տարվա նոյեմբերին։ Աշխատանքների ընթացքի վերաբերյալ առաջին զեկույցը, կարծում եմ, կհրապարակվի առաջիկա 1-2 ամիսների ընթացքում», - ասել է Կոստանյանը։
Նրա կարծիքով՝ այլ երկրների համեմատ, Հայաստանի համար այս գործընթացը հարաբերականորեն ավելի արագ է ընթանում։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման գործընթաց է իրականացնում։
Դիվանագետը նաև մատնանշել է այն հիմնական ուղղությունները, որոնցով Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի։ Դրանք են՝ միգրացիոն քաղաքականությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և սահմանային հսկողության համալիր համակարգի ներդրումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



