Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնել են Դատախազությունից։
Քրեական երկու վարույթները միացվել են: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 16–ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։
Իսկ արդեն մարտի 21-ին հայտնի դարձավ, որ դաժան ծեծի ենթարկված 1 երեխան մահացել է։
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխային ծեծել է խորթ մայրը. 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին։
Հետևեք մեզ՝ այստեղ



