Գիտնականները հայտնաբերել են հատուկ սարքավորում, որը շներին հնարավորություն կտա խոսել
LIFEԱՄՆ-ի մի խումբ գիտնականների շնորհիվ շների հետ երկխոսությունը կարող է դառնալ իրականություն: Նրանք ստեղծել են շների համար նախատեսված համակարգչային ժիլետ, որը կարող է օգնել մեր բարեկամներին ավելի լավ հաղորդակցվել իրենց տերերի հետ: Սա գիտության նոր ճյուղ է, որը կոչվում է «կենդանի-համակարգիչ փոխազդեցություն»: Գաղափարը հետևյալն է. այն կարող է օգնել աջակցող շներին գնալ օգնության հետևից, եթե իրենց տիրոջ հետ ինչ-որ վատ բան է պատահում:
Այդ շները կարող են աշխատել, օրինակ՝ հաշմանդամ կամ կույր մարդկանց հետ, ովքեր կարող են մարդկային օգնության կարիք ունենալ: Արտակարգ իրավիճակներում այս հատուկ շներին վարժեցնում են օգնության շտապել մարդկային էակի մոտ, սակայն շները անկարող են խոսքերով բացատրել, որ օգնություն է անհրաժեշտ: Նոր ժիլետը խոստանում է օգնել հավատարիմ բարեկամներին լուծել այս խնդիրը՝ տալով նրանց «խոսելու» հնարավորություն: Ժիլետը ունի հարմարավետ մեխանիկական լծակ:
Երբ շունը ձգում է դա, այն ձայնային հաղորդագրություն է հնչեցնում. «Իմ տիրոջը անհրաժեշտ է, որ դուք գաք ինձ հետ»: Այս նորարարական սարքավորումը կարող է կյանքեր փրկել՝ օգնելով, օրինակ՝ շաքարախտով հիվանդներին, ովքեր արտակարգ իրավիճակում կարող են ուշագնաց լինել: Շունը այս ժիլետով կվազի օգնության և մեկ այլ մարդու կբերի իր տիրոջը փրկելու:
Փրկարար շները կկարողանան նույնիսկ կորած մարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն ուղարկել՝ օգտագործելով ինտերնետային կապը: Այս սարքավորումը միայն շների համար չէ նախատեսված: Այն կարող է օգնել նաև նխոշոր եղջերավոր անասուններին ու ձիերին հաղորդակցվել մարդկանց հետ, եթե նրանք լավ չեն զգում, ինչը անասնաբույժների համար այնքան էլ հեշտ չէ պարզելը: Սարքավորումը արդեն փորձարկվում է ԱՄՆ-ում շների վրա:
Պատրաստեց Past.am-ը:



