Օվկիանոսի ամենատարօրինակ բնակիչները
LIFEՊատրա՞ստ եք ծանոթանալ իսկապես տարօրինակ արարածների հետ: Նույնիսկ դժվար է հավատալ, որ նրանք գոյություն ունեն:
Տերևազարդ ծովային հրեշ- սա կարող է ունենալ ջրիմուռի տեսք, բայց, հավատաք, թե ոչ, այն իրականում ձուկ է: Հանդիպում է Ավստրալիայի հարավային ու արևմտյան ափերին: Այն պատկանում է նույն ընտանիքին, ինչին ծովաձիուկը: Այս արարածները մեծանում են 20-24 սմ և սնվում են պլանկտոնով ու փոքր խեցգետնատեսակներով: Շարժվում են ջրի միջով իրենց փոքր լողակների օգնությամբ:

Տոնածառ-որդ- այս արարածները հանդիպում են կորալյան խութերում՝ աշխարհի տարբեր շրջանների արևադարձային ջրերում: Անվանումն ստացել են իրենց երկու պարուրաձև «փետուրներից», որոնք տոնածառի տեսք ունեն: Այս մազմզուկների նմանվող շոշափուկները աճում են նրանց փոքր, խողովակաձև մարմիններից և օգտագործվում են միկրոսկոպիկ բույսերով սնվելու ու շնչառության համար՝ հնարավորություն տալով որդին շնչել: Այս զվարճալի արարածները կարող են լինել տարբեր գույների՝ նարնջագույն, դեղին, կապույտ և սպիտակ:



Ձկնորս-ձուկ- այս արարածը կարող է սարսափ առաջացնել իր հսկայական գլխով ու ահռելի բերանով: Այս սարսափազդու ձուկը լողում է օվկիանոսի մութ խորքերում: Երկարությունը կարող է հասնել 20 սմ-1 մ: Կա այս ձկան մոտ 300 տեսակ, որոնց մեծ մասին կարելի է հանդիպել Ատլանտյան ու Անտարկտիկ օվկիանոսներում: Ի՞նչն է այս արարածներին դարձնում տարօրինակ:
Էգն ունի իր սեփական լուսատուն՝ կախված բերանի վերևի հատվածում: Փայլուն մարմինը միամիտ, ոչինչ չկասկածող զոհին գրավում է դեպի ձկան սուր ատամները, և նրանց այլևս ոչինչ չի կարողանում փրկել:



Պատրաստեց Past.am-ը:



