Երևան-Գառնի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել
SOCIETYՀուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Ահազանգողը գտնվում է Կոտայքի մարզի Հացավան գյուղի ցուցանակի մոտակայքում. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են Ջրվեժ-Հացավան-Գեղարդ հատվածը, սակայն անարդյունք:
Լ.Ս.-ի որոնողական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն ս.թ հուլիսի 13-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



