Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահնակ սիրում են բոլոր փոքրիկները, դե՝ մեծերը նույնպես: Բայց զվարճալի, հաճելի ժամանցից զատ, այն նաև ինքնուրույն մարզաձև է:

Սահնակային սպորտը ուժեղ կամքի տեր մարդկանց համար նախատեսված մրցումների տեսակ է, որը ներառում է սահնակով սահք հատուկ գծերի երկայնքով: Ձմեռային մարզաձևերի շարքում այն զբաղեցնում է պատվավոր տեղերից մեկը։

Նայելով անցած տարիների պատմությանը՝ կարող եք տեսնել, որ սահնակները հայտնվել են դեռևս 8-րդ դարում։ Նորվեգացի վիկինգներն էին սիրում սահել ժամանակակից սահնակներ հիշեցնող սարքերով: Դա նպաստում էր ճարպկության, ուժի և արագաշարժության հմտությունների ձեռքբերմանը, որոնք նրանց պետք էին թշնամի ցեղերի վրա հարձակվելու համար:

Սահնակային սպորտը, որպես այդպիսին, հայտնվել է միայն 19-րդ դարի կեսերին, այն բանից հետո, երբ Շվեյցարիայի զբոսաշրջիկներն սկսել են սահնակներով սահել ձնառատ լանջերով: Այնուհետև կառուցվել է 4 կիլոմետր երկարությամբ առաջին մրցուղին: 20-րդ դարի սկիզբը նշանավորվել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի ստեղծմամբ: Աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է Նորվեգիայում՝ Օսլոյում, 1955 թվականին, սակայն սահնակային սպորտը Օլիմպիական խաղերի մաս է դարձել միայն 1964 թվականին։

Սահնակային սպորտի մրցումները համարվում են ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը: Ժամանակակից աշխարհում նման մրցույթները բավականին թանկ արժեն ու համարվում են էլիտար։ Այստեղ կարևոր են ուշադրությունն ու սառնասրտությունը, հակառակ դեպքում մասնակիցը կարող է լուրջ վնասվածքներ ստանալ՝ երբեմն կյանքի հետ անհամատեղելի։

Օլիմպիական խաղերի ծրագրում ներառված են կանանց և տղամարդկանց անհատական, ինչպես նաև տղամարդկանց զուգախաղեր։ Բարձրությունից իջնելը տեղի է ունենում ինչպես մեկտեղանոց, այնպես էլ երկտեղանոց սահնակներով։ Սահնակորդը հրում, ապա պառկում է սահնակին, սկսում է արագ սահել ներքև՝ զարգացնելով ժամում մոտ 140 կմ/ժ արագություն: Երթուղու երկարությունը մոտավորապես 1 կիլոմետր է, լայնությունը՝ 1,3-ից 1,5 մետր։ Վայրէջքի երկայնքով լինում է մինչև 20 պտույտ: Սահնակային սպորտի կանոնները բավականին պարզ են, հաղթողը նա է, ով ամենաարագն է:

Անհատական մրցումներում մարզիկները կատարում են օրական երկու վազք, մրցումները տևում են երկու օր, այնուհետև հաշվարկվում է չորս մրցավազքի միավորների գումարը, և միայն դրանից հետո է որոշվում հաղթողը։ Զույգերի մրցումներում մեկ օրում անցկացվում է երկու մրցավազք, մրցավազքերից մեկում ցույց տված լավագույն ժամանակն էլ որոշում է հաղթողին: Կանանց մրցումներում հեռավորությունն ավելի կարճ է, քան տղամարդկանց դեպքում:

Սպորտային սահնակները տարբերվում են սովորական սահնակներից. դրանք պետք է ունենան որոշակի ֆիքսված քաշ: Սահնակորդները հագնում են կոմբինեզոններ, որոնք կարող են նվազեցնել օդի դիմադրությունը: Սահնակին սկզբնական արագացում հաղորդելու նպատակով օգտագործվում են շիպերով ձեռնոցներ: Կոշիկները պետք է ունենան հարթ, կոշտ ներբաններ, իսկ գլուխը պաշտպանելու համար անհրաժեշտ է մինչև կզակը հասնող դիմակով սաղավարտ:

Արագընթաց սահքի համար գոյություն ունեն սահնակի մի քանի տեսակներ: Դրանցից մեկը սկելետոնն է, որն առանց ղեկի է. սահնակորդը պառկում է փորի վրա և սահնակի կառավարումն իրականացվում է կոշիկների վրա գտնվող հատուկ ցցերի միջոցով։ Երկրորդ տեսակը նման է սկելետոնին, բայց ունի վերահսկողության հնարավորություն. մարզիկը պառկում է մեջքի վրա՝ ոտքերը առաջ, և իր մարմնի քաշի օգնությամբ կառավարում սահնակը՝ միաժամանակ քաշելով գոտիները կամ սեղմելով դրանք ոտքերով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns