Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կենսաբանական մայրը դեպքի ժամանակ գտնվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։ Այնտեղ նա ապրում է իր մոր, եղբոր և մորեղբոր հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Դարալիկի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանը։
«Իրենք սոցիալապես անապահով վիճակով ապրող ընտանիք են։ Շատ լավ ընտանիք է։ Աղջիկը տարբեր ամուսնություններ է ունեցել։ Վերջին շրջանում 2-3 ամիս ասում են, որ տեղափոխվել են Դարակերտ, բայց մինչև այդ ապրել է ամուսնու հետ։ Եղբայր Երևանում է աշխատում, մայրը տարիքով է չի աշխատում, քեռին տարբեր բանվորական գործեր է անում»,-նշեց նա։
Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ կինը, որը համարվում է Դարակերտի բնակիչ, ունի չորս երեխա։ Զույգ տղաները որդեգրվել են, 4-ամյա աղջիկը գտնվում է ՀՕՖ-ում, իսկ 1-ամյա երեխան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Նա նաև նշել է, որ կինը ներկայումս սպասում է իր հինգերորդ երեխային։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Արաբկիր բժշկական համալիր էր տեղափոխվել մեկ տարեկան, երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, նրան ծեծի է ենթարկել իր խորթ մայրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



