Թշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լուրջ սխալ հաշվարկի պատճառով թշնամուն թվում էր, թե պատերազմի սկսվելուց մեկ-երկու օր անց կհասնի նրան, որ Իրանը կփլուզվի։ Սակայն, ժողովրդի աչալրջության և զինվորների աննախադեպ քաջության շնորհիվ, թշնամու ճամբարում անճարականության և հուսալքության նշաններ են ի հայտ եկել։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Թշնամին պատրանք ուներ, թե Գերագույն առաջնորդին և զինվորական հրամանատարներին սպանելով՝ մեր ժողովրդի մեջ վախ և հուսահատություն կսերմանի, կստիպի նրան հանձնվել և կիրականացնի Իրանին գերիշխելու իր երազանքը, այնուհետև կմասնատի երկիրը։
Սակայն ժողովուրդը ամբողջ երկրով մեկ ձգվող լայն պաշտպանական գիծ և հզոր ամրություններ ստեղծեց՝ այդպիսով թշնամուն ջախջախիչ հարված հասցնելով, այնքան ուժեղ հարված, որ թշնամին սկսեց իրարամերժ հայտարարություններ անել, ինչը ցույց է տալիս իրավիճակի ընկալման բացակայությունը և թուլությունը»,- նշել է նա, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



