Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Զինված ուժերում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

SOCIETY

ՀՀ Զինված ուժերում փետրվարի 15-ին հանդիսավորությամբ մենկարկել է 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում է կրթվում ու դաստիարակվում հայ զինվորը՝ որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտ ավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինծառայողներին իր բարեմաղթանքները հղելու նպատակով փետրվարի 15-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական զինված ուժերը օրըստօրե կատարելագործում են իրենց մարտավարամասնագիտական կարողությունները: Յուրաքանչյուր խնդրի մեջ գաղափար ներդնելով` հայկական բանակում վերջնականապես ձևավորում է գաղափարական դաստիրականության այն ուրվագիծը, որի հիմքում  պատրաստության հետ մեկտեղ յուրաքանչյուր զինծառայողի անցմնացորդ նվիրվածությունն է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի և առկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել ընդհանուր անվտանգության մակարդակը, իսկ այդ գործում իր ուրույն դերն ունի խաղաղապահ զորախումբը: Ըստ Սեյրան Օհանյանի` հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն առաջին հերթին  իրականացնում է պետական սահմանում, և այդ փորձն է, որ հայոց բանակին հնարավորություն է տալիս երկրագնդի տարբեր հատվածներու նոր հաջողություններ արձանագրել, ապացուցել, որ հայկական զինուժը ոչնչով չի զիջում աշխարհի առաջատար բանակներին:

Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած նոր ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, ԶՈՒ խաղաղպահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն էլ հավաստել է, որ խաղաղապահ բրիգադը զինծառայողների արհեստավարժությունը առավել բարձրացնելու և միջազգային ասպարեզում նոր հաջողություններ արձանագրելու համար 2016 ուսումնական տարում իր համար որդեգրել է «Կերտում եմ խաղաղություն, պատրաստ լինելով պատերազմի» կարգախոսը, ուստի խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայել ու առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, Յուրի Խաչատուրովը զինծառայողներին մաղթել է նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ և հաջողություններ: ԶՈւ ԳՇ պետն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է միացյալ ուժերով ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության ամրապնդման, Õ �նչի գրավականը անհատական մարտական պատրաստության աստիճանն է:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders