Աջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում իրավիճակն օրեցօր ավելի անվերահսկելի է դառնում։ Մայրաքաղաք Բեյրութի և երկրի հարավային շրջանների բնակիչներն ընտանիքներով հարկադրված լքում են իրենց տները։
«Իսլամ կրող մուսուլմանների համար այս ամիսը սովորական չէ։ Նրանք նշում են Ռամադանի տոնը։ Բայց հատկապես այս վերջին 10 օրերի ընթացքում լիբանանցի մեր եղբայրներն ու քույրերը լքում են իրենց տները՝ իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող են կրել։ Նրանք ապաստան են փնտրում գերբեռնված դպրոցներում, դահլիճներում և ժամանակավոր շինություններում։ Գիշերներն անցկացնում են կոշտ հատակին, իսկ օրերը՝ սնունդ, մաքուր ջուր և հիգիենայի տարրական միջոցներ գտնելու փորձերով»,- MediaHub-ին ասաց Բեքաայի հովիտ տեղափոխված հայազգի Շուշի Ճապաղջուրյանը։
Ներքին տեղահանությունը, մեր զրուցակցի խոսքով, կյանքը հասցրել է գոյատևման մակարդակի։
«Ռամադանի այս վերջին 10 գիշերներին եւ Մեծ պահքի շրջանում ոչ մի ընտանիք չպետք է մնար միայնակ ու անօթեւան՝ այս համատարած պայթյունների, ցավի մեջ։ Աջակցեք Լիբանանին, աղոթեք Իրանի, Գազայի, ու հակամարտության գոտում գտնվող ժողովուրդների համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Պատերազմը ծրագրավորված կերպով մտնում է ավելի ու ավելի սրվող՝ էսկալացիայի փուլ։ Երեկ ԱՄՆ-ի համաձայնությամբ Իսրայելը թիրախավորել է Իրանի Բուշեհրում գտնվող էներգետիկ հաստատությունները։
Այս զարգացումը պատերազմը տանում է նոր փուլ։ Սա, նախ և առաջ, նշանակում է, որ Իրանի ներսում դասական ռազմական թիրախավորումներն այլևս չեն տալիս ակնկալվող արդյունք։ Հետևաբար Իսրայելը՝ ԱՄՆ-ի հետ գործակցությամբ, անցել է էներգետիկ ոլորտը պատերազմի կենտրոնական թիրախ դարձնելուն։
Այս թիրախավորումը գալիս է նրանից, որ Հորմուզի նեղուցը բացելու փորձերը ձախողվեցին՝ մեծ մարտահրավեր դառնալով Թրամփի համար, չնայած ամերիկյան և միջազգային նավատորմերի բազմակի փորձերին։
Ուստի թվում է, թե որոշում է կայացվել ուղղակի թիրախավորել էներգետիկ ոլորտը և այն դարձնել պատերազմի հիմնական նպատակ։
Հունան Թադևոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



