Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» եւ հաղթեց 7:2 հաշվով։
«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ու լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպաններ Մարկ Բերնալն ու Ֆերմին Լոպեսը, եզրային հարձակվող Լամին Յամալը։
«Նյուքասլից» դուբլի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Էնթոնի Էլանգան։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Քառորդ եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Աթլետիկո» - «Տոտենհեմ» դիմակայության հաղթողը։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 7:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Ռաֆինյա, 6, 72, Մարկ Բերնալ, 18, Լամին Յամալ, 45+7, 11մ, Ֆերմին Լոպես, 51, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 51 - Էնթոնի Էլանգա, 15, 28
Հետևեք մեզ՝ այստեղ



