Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան
BLOGԹեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։
Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում։
Ժամանակին սրանք այնքան կարեւոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր եւ հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։
Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։
Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն եւ այլ «թեթեւացումներ») , բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումները ադրենալինը։
Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։
Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։
Նիկոլ, շնորհավորում եմ։
Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։
Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



