Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Ծնողը» ներկայացումը նոր շունչ ու կարևոր խոսք է բերում ընտանիքի, սիրո ու պատասխանատվության մասին՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է գնահատել մեր ամենամոտ մարդկանց, քանի դեռ ժամանակ ունենք։

«Շունչ» թատրոնում կայացավ «Ծնողը» ներկայացման պրեմիերան։ Բեմադրության հեղինակը Սամսոն Մովսիսյանն է, իսկ դերասանական կազմում ընդգրկված են Ալբերտ Սաֆարյանը, Էվելինա Շահիրյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արաքսյա Մելիքյանը, Սամվել Դանիելյանը և Ադրինե Աճեմյանը։ 

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման պրեմիերային, ետնաբեմում զրուցել դերասանների ու ռեժիսորի հետ:

Դերասանուհի Էվելինա Շահիրյանի խոսքով՝ իր կերպարը հոգեբանական խոր շերտեր ունեցող բարդ դեր է։ Նա ընդգծում է, որ ներկայացումը պատմում է ծնողների անսահման նվիրումի մասին, որոնք իրենց ամեն ինչից զրկելով մեծացնում են զավակներին, սակայն ժամանակի ընթացքում կարող են ընկալվել որպես «բեռ»։ Նրա հերոսուհին նույնիսկ ինքնակամ է հայտնվում ծերանոցում՝ ընտանիքին չխանգարելու համար։

Շահիրյանը նշում է, որ այս դերը պահանջել է մեծ ներքին աշխատանք և զգացմունքային զսպվածություն, բայց թիմային աշխատանքն օգնել է հաղթահարել դժվարությունները։ Նրա կարծիքով՝ ներկայացման հիմնական ուղերձը ծնողներին սիրելու, գնահատելու և նրանց մասին չմոռանալու կոչն է։

Դերասան Ալբերտ Սաֆարյանը խոստովանում է, որ ընտրողական է դերերի հարցում, սակայն այս առաջարկը ընդունել է մեծ հետաքրքրությամբ։ Նրա համար թեման կարևոր է, քանի որ, թեև թվում է մեզ օտար, իրականում խնդիրն առկա է նաև մեր հասարակության մեջ։ Դերասանը նշում է, որ ներկայացումը նպատակ չունի պատրաստի լուծումներ տալու, այլ հանդիսատեսին մտածելու առիթ է տալիս։ Նա նաև ընդգծում է ներկայացման հուզիչ եզրափակիչ գաղափարը՝ սիրո և ընտանիքի արժեքի մասին հիշեցնող խոսքերով. «Մենակ մայր ունենալու համար կարելի էր ապրել»:

Ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի կարծիքով՝ ներկայացումը միշտ արդիական թեմա է շոշափում։ Նա նշում է, որ մարդը հաճախ երջանկություն է փնտրում հեռվում, մինչդեռ այն իր ընտանիքում է։ Ներկայացման նպատակը հանդիսատեսին հիշեցնելն է՝ գնահատել այդ ջերմությունը և չմոռանալ ծնողներին։ Ռեժիսորը նաև գոհունակությամբ է խոսում դերասանական կազմի և ստեղծագործական գործընթացի մասին՝ ընդգծելով «Շունչ» թատրոնի ստեղծած միջավայրի կարևորությունը։ «Փորձերն անցել են շատ լավ ու հաճելի մթնոլորոտւմ: Սիրով ենք աշխատել»:

Թատրոնի հիմնադիր, դերասան Սամվել Դանիելյանը նշում է, որ թեման ընտրվել է իր արդիականության պատճառով։ Եթե տարիներ առաջ այն այնքան էլ բնորոշ չէր մեր հասարակությանը, այսօր արդեն դարձել է քննարկվող խնդիր։ Ներկայացումը հիմնված է Ժոզեֆինա Լոուրենսի ստեղծագործության վրա և տեղայնացվել է հայկական իրականությանը համապատասխան։ Դերասանի խոսքով՝ կարևոր է բարձրաձայնել այս հարցը, որպեսզի մարդիկ առերեսվեն խնդրին և վերանայեն իրենց վերաբերմունքը ծնողների հանդեպ։ Սամվել Դանիելյանն ընդգծեց, որ «Ծնողը» ներկայացումը նոր շունչ ու կարևոր խոսք է բերում ընտանիքի, սիրո ու պատասխանատվության մասին՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է գնահատել մեր ամենամոտ մարդկանց, քանի դեռ ժամանակ ունենք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan