Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ 61-ամյա գերմանացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
«Չեմ կարծում, թե հիմա հարմար ժամանակն է այդ մասին խոսելու համար։ Ես այստեղ շատ երջանիկ եմ, բայց պետք է խոսեմ ընտանիքիս հետ։ Ժամանակ դեռ կա։
Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, որ ինձ դուր է գալիս այստեղ աշխատելը, բայց ինձ դուր է գալիս նաև անկախ լինել։ Ես մեծ ընտանիք ունեմ, որն ինձ շատ է աջակցում։ Սա ֆուտբոլ է, և ես ձգտում եմ անել հնարավոր ամեն ինչ թիմի համար։ Բայց կտեսնենք․ ժամանակ դեռ կա։ Չեմ մտածում այլ տեղ տեղափոխվելու մասին։ Սա կլինի իմ վերջին աշխատանքը, և դա ինձ ուրախացնում է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականին։ Նրա ղեկավարությամբ կատալոնացիները երկու անգամ նվաճել են Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկական անգամ դարձել են Լա Լիգայի հաղթող և Իսպանիայի գավաթակիր։
Հետևեք մեզ՝ այստեղ



