Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին ներկայիս հակամարտության պայմաններում։
Նա նշել է, որ Ֆրանսիան պատերազմի կողմ չէ և, հետևաբար, չի մասնակցի նման ռազմական գործողություններին։
«Մենք հակամարտության կողմ չենք, և, հետևաբար, Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման կամ ազատագրման գործողություններին ներկայիս համատեքստում»,- հայտարարել է Մակրոնը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին նվիրված կառավարության նիստում։
Նա ընդգծել է նաև, որ Փարիզը շարունակում է աշխատել կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որը կարող է ազատ նավարկության ապահովել ռազմական գործողությունների ավարտից հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



