Ողբերգական դեպք՝ Ապարանի «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում. փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են նշված գոտու աշխատակցի մարմինը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Շամիրյանին, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի, ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ցրտի պայմաններում որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։
Նշված վայր են ժամանել փրկարարները, ովքեր որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



