Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել (տեսանյութ)
VIDEO
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Շարունակութունը՝ սկզբնաղբյուրում



