«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
BLOGԱրթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք
Գորիսի Խնձորեսկ բնակավայրում էինք։ Զրուցակիցներիս ներկայացրի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը։
«Ուժեղ Հայաստանի» հաջորդ կանգառը սահմանամերձ Ծավն էր։
Ծավը մեկն է Կապանի այն վեց գյուղերից, որոնք այսօր զրկված են գյուղ տանող հիմնական ճանապարհից․ ադրբեջանցիները ուղեկալներ են տեղադրել ճանապարհի վրա։
Ծավը հրաշալի բնություն ունի, լավ պոտենցիալ, և մենք կարող ենք շենացնել այս գյուղը և, ընդհանրապես, Ծավի ենթաշրջանը։
«Մեխանիզմ չունենք, որ դաշտում աշխատենք», «Հարկերը շատացրել են, հարկերից ազատեն»․ մարդկանց հետ անմիջական շփումից լավ բան չկա, բնակիչը չի կարող իր խնդրի հետ մենակ մնալ։
Սյունիքի հոգևոր կենտրոն Տաթևի Շինուհայր բնակավայրում էինք։ Այն, որ մարդկանց կյանքը զգալիորեն պիտի լավանա՝ անքննարկելի է։ Իսկ դա կարող է անել հստակ տնտեսական ծրագիր ունեցող ղեկավարը։
Սյունիք այցի շրջանակում եղանք և քաղաքներում և գյուղերում, ի դեպ, նաև եղանք սահմանապահ Տեղ համայնքում, հասկացանք, որ մարդիկ ուզում են փոխել կյանքը Հայաստանում։ Սամվել Կարապետյանի հետ դա լինելու է։
Ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ Հայաստան։
Շնորհակալ ենք, սիրելի սյունեցիներ, անպայման կհանդիպենք։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



