«4 տարբերակ» խումբը վերադառնում է. երգչուհիներից ո՞վ այլևս չի լինի խմբում (լուսանկարներ)
LIFEBlog.1in.am-ը գրում է.
«4 տարբերակ» խումբը հայկական շոու բիզնեսում իսկական բում արեց: Խումբը, ինչպես և շատ խմբեր, փլուզվեց, իսկ աղջիկներից յուրաքանչյուրը սկսեց զբաղվել անհատական կարիերայով: Խումբը կրկին միավորվում է, և այս ընթացքում պատրաստվում են նոր երգ ներկայացնել: Խմբի անդամներից Գոհար Ջավուկցյանը պատմել է, որ վաղուց գաղափար ունեին կրկին միասին հանդես գալու:
«Երգը կոչվում է «Լիքը»։ Բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը՝ Վահրամ Պետրոսյանը: Մենք վացուց չկայինք ասպարեզում, բայց խմբից մնացած կային հին հուշեր կային, կանենք աշխատանքը որից հետո կերևա արդեն հետագան»:

Խումբը պատրաստվում է նաև տեսահոլովակ ներկայացնել, բայց Գոհարը որոշեց շատ չբացել փակագծերը, միայն նշեց, որ տեսահոլովակը շատ կզարմացնի. «Ռիթմիկ երգ է լինելու` այսօրվա հետ արդիական, համապատասխան յուրաքանչյուր աղջիկների ապրումներին: Թե մենք ինչ ոճով կներկայանանք տեսահոլովակում, ոչինչ չենք որոշել, ամեն բան կարող եք տեսնել տեսահոլովակի պատրաստ լինելուց հետո»:

Իսկ այն հարցին, արդյո՞ք կրկին չորսով կլինեն` Գոհարը պատասխանեց. «Կարծում եմ` Գոհար Հովհաննիսյանը չի լինի, բայց հոգով ու սրտով մեզ հետ է: Անկեղծ ասած, Գոհարին չենք էլ առաջարկել վերադառնալ: Հիմա նա բավականին շատ հեռվացել է այն ոճից, որը մենք ենք ներկայացնում, նա ավելի ազգագրականի մեջ է, և մարդիկ, գուցե, այլ ձև կընկալեն: Պետք է նաև ասեմ, որ երբ Գոհարը դուրս եկավ, մենք դեռ էլի շարունակում էինք տեսահոլովակ նկարահանել»:




