«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
POLITICS2026 թվականի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի Դաշինքի պաշտոնական կարգախոսը։
Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն Դաշինքի անդամները, համակիրները և հրավիրյալ հյուրերը։
Լրատվամիջոցների տեղում լուսաբանում նախատեսված չէ։ Միջոցառման ուղիղ հեռարձակումը կապահովվի «Հայաստան» դաշինքի պաշտոնական հարթակներով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



