Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան
Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։ Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդներն այսօր բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ Քննարկումը ցույց տվեց, որ մեր երկրում կա մտածող, նախաձեռնող և պատասխանատվություն կրող երիտասարդ սերունդ, որը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։
Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման հիմքում պետք է լինի կրթված, ուժեղ ու նորարարական գաղափարներով լի երիտասարդ սերունդը։
Հանդիպման մանրամասներն առաջիկայում կներկայացվի տեսանյութի միջոցով։ Բոլորին խորհուրդ կտամ նայել։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



