Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ
POLITICSԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը և փաստաբան Արամ Վարդևանյանը շուրջ 8 ժամ դատարանի բակում գտնվող աջակիցներին կոչ արեցին տուն գնալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե երբ կավարտվի դատական նիստը։
Չնայած հնչած կոչերին, աջակիցներից շատերը շարունակում են մնալ դատարանի բակում և սպասել դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



