Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել Իրանը, բայց մենք կարեկցում ենք Իրանի ժողովրդին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարող եմ հաջորդ մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի կարևոր օբյեկտները։ Մեկ ժամից դուք կկարդաք էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայանների ոչնչացման մասին։ Մենք կարող ենք անել այնպիսի սարսափելի բաներ, որ նրանք երբեք չեն կարողանա վերականգնվել որպես ազգ։ Մենք դա չենք անում։ Մենք փորձում ենք քաղաքավարի լինել այս հարցում»,-նշել է Թրամփը։
Թրամփը, խոսելով Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին, ասել է, որ իր կարծիքով նա ողջ է։
«Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր է։ Նա այն մարդը չէ, որին իր հայրը ուզում էր։ Դուք հարցրեցիք՝ նա ողջ է, թե ոչ։ Շատ մարդիկ փորձում են պարզել դա»,-նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



