Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան
POLITICSՄենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ ՀՀ-ում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում։ Այս մասին կառավարության դիմաց ի աջակցություն քաղբանտարկյալ, բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ զրկում է մարդկանց խոսելու իրավունքից։
ՀՀ-ում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, սա մենք վստահեցնում ենք։ Հունիսի 8-ից հետո ՀՀ քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված են լինելու մարդու բոլոր իրավունքները, որտեղ մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքը արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցին և մեր հոգևոր այրերի պատիվն ու արժանապատվությունը։
Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր»։



