Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան
BLOGՓաշինյանն ասում է. «պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է։
Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններիփուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։
Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է» լոզունգով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունի՞ց եք խոսում։
Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու «մեծարգոյին» բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ՝ շատ հին ու շատ նոր, այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դա չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր «արտաքին քաղաքականության» խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։
Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման։
Իսկ որպես ամփոփում՝ կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին և հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել-հասցնել մեկ հարցի. պատրա՞ստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը։
1
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
2
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
3
New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
4
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
5
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum



