Տղան մոր իրերի մեջ մի խորհրդավոր առարկա Է գտել և սարսափի մատնվել գրությունից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Reddit-ի NoMasB օգտատերը հրապարակել է մոր իրերի մեջ գտած առարկայի լուսանկարը։ Նա խնդրել է մյուս օգտատերերին պարզել փոքրիկ, բաց գույնի սկավառակի նպատակը, որի հետևի մասում նա գտել է հետևյալ գրությունը. «Թույն ներսում » ։
«Ես սա կպահեի մարդկանցից հեռու, սա իմ ունեցած ամենառադիոակտիվ իրն է», - գրել է օգտատերերից մեկը՝ առանց նշելու դրա նպատակը։ «Ի՜նչ քաղցր է, մայրիկս ինձ թունավոր մի բան է թողել», - կատակել է մեկ ուրիշը։ «Հայրիկս մի քանի շատ նման իրեր ունի. նա ասում է, որ նավաստիները դրանք օգտագործել են տախտակամածի վրա խոչընդոտների եզրերը նշելու համար, որպեսզի մթության մեջ դրանց չբախվեն», - կիսվել է երրորդ օգտատերը, ով, կարծես, ավելի մոտ էր ճշմարտությանը։
Պարզվեց, որ հեղինակը գտել էր լուսարձակող սկավառակ՝ նման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում վայրէջք կատարելու ժամանակ ամերիկացի դեսանտայինների կողմից օգտագործված սկավառակներին ։ Այս նշումները օգտագործվում էին մթության մեջ դաշնակից զորքերը նույնականացնելու և սարքավորումները նշելու համար։ Սկավառակները փայլում էին դրանց մեջ պարունակվող ռադիումի շնորհիվ։
Ավելի վաղ Reddit-ի մեկ այլ օգտատեր կիսվել էր 11 տարի առաջ Շվեդիայի անմարդաբնակ շրջաններից մեկի լողափում հայտնաբերված տարօրինակ առարկայի լուսանկարով ։ Լուսանկարում պատկերված է կանաչ պլաստիկե տարա, որը պարունակում է երկու թափանցիկ պլաստիկե պարկուճներ, որոնք լցված են թափանցիկ հեղուկով։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



