Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Իրանի շուրջ նոր լարվածություն․ Թրամփը զգուշացնում է պատերազմի ամենավտանգավոր պահի մասին

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պատերազմի ռիսկը ամենաբարձրն էր առաջին երեք օրերին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ հակամարտությունների սկզբնական փուլն է ամենավտանգավորը, երբ լարվածությունը կարող է արագ վերաճել լայնածավալ պատերազմի։

Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված և բազմաշերտ՝ ներառելով ռազմական, քաղաքական և դիվանագիտական հայտարարություններ տարբեր երկրների առաջնորդների կողմից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա իրականացված հարվածները արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները ոչ միայն ուժեղացրել են Իսրայելի դիրքերը միջազգային ասպարեզում, այլ նաև կարող են հանգեցնել փոփոխությունների հենց Իրանում։

Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ արձագանքել է նման հայտարարություններին՝ ընդգծելով Իրանի պատմական դիմակայությունը արտաքին ճնշումներին։ Նրա խոսքով՝ Իրանի ոչնչացման մասին խոսողները լավ չեն ճանաչում երկրի պատմությունը։

«Քանդողները եկել ու գնացել են, իսկ Իրանը մնացել է կանգուն»,– ասել է Փեզեշքիանը։

Միջազգային դիվանագիտական շփումները նույնպես ակտիվացել են։ Հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու և այն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Միաժամանակ, ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները ցույց են տալիս կոշտ մոտեցում։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իրանը անվերապահորեն հանձնվի։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը չի ակնկալում, որ իրանական իշխանությունները ինքնուրույն կհամաձայնեն հանձնվել, և հենց նախագահն է որոշելու, թե ինչն է համարվում հանձնվել։

Մամուլի խոսնակը նաև չի բացառել Իրանում ցամաքային ռազմական գործողության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը որոշի, որ նպատակները իրականացված են և Իրանը փաստացի հանձնվել է՝ անկախ նրանից՝ պաշտոնապես կհայտարարի դա, թե ոչ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին՝ դրանք գնահատելով որպես լուրջ գլոբալ սպառնալիք։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, կարող է ավելի մեծ ապակայունացման հանգեցնել և նույնիսկ ստեղծել պայմաններ, որոնք կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ 

Զելենսկին ընդգծել է, որ աշխարհը նման սցենարի համար դեռ պատրաստ չէ։ Իրանի շուրջ զարգացումները շարունակում են ազդել տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վրա՝ ներգրավելով աշխարհի մի շարք խոշոր ուժերի և մեծացնելով լայնածավալ հակամարտության վտանգը։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance