Ռուսաստանում ստեղծվել է արհեստական բանականությամբ «դրոն-որսորդ»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կազանի ինժեներները ստեղծել են արհեստական բանականությամբ աշխատող անօդաչու սարք, որը կարող է որսալ և խոցել այլ դրոններ։ Այդ մասին հայտնում է «Վեստի» հեռուստաալիքի Telegram-ալիքը՝ ներկայացնելով նոր սարքը որպես արագ, ճկուն և մարտական պայմաններում արդյունավետ աշխատող կվադրոկոպտեր։
Նոր անօդաչու սարքը կարող է ինքնուրույն հայտնաբերել թիրախները, հետևել դրանց և անհրաժեշտության դեպքում հարձակվել։ Այն աշխատում է արհեստական բանականության ծրագրի հիման վրա, որը կազանցի երիտասարդ գիտնականները մշակել են շուրջ վեց ամսվա ընթացքում։ Դրոնը ունի պարզ կառուցվածք, ինչը թույլ է տալիս այն արագ հավաքել և ապամոնտաժել նույնիսկ դաշտային պայմաններում։
Սարքը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն և գործել մինչև 3 կիլոմետր բարձրության վրա։ Հաղորդվում է, որ այն արդեն հաջողությամբ անցել է տասնյակ փորձարկումներ, իսկ նախագծով հետաքրքրվել են խոշոր արդյունաբերական ընկերություններ։ Գիտնականներն այժմ պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ գյուտի համար արտոնագիր ստանալու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



