Փաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ Թումասյանը
Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության նախկին պետ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստաբանները՝ իրենց վստահորդների հետ հանդիպման նպատակով, ունեն առանց հատուկ թույլտվության պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին անարգել մուտքի և ելքի իրավունք: Դա ամրագրված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին մուտք ու ելք ունեցող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի կողմից ենթարկվում են զննության, իսկ ՕՐԵՆՔՈՎ նախատեսված դեպքերում՝ խուզարկության: Հետևաբար, ոչ մի ենթաօրենսդրական ակտով փաստաբանի խուզարկությունը չի կարող ամրագրվի, իսկ ամրագրվելու դեպքում, այդ նորմը կիրառման ենթակա չէ:
Բացի այդ, փաստաբանի հետ հավասար կարգավիճակով պատիժ կատարող հիմնարկներ կամ մարմիններ մուտքի և ելքի իրավունք ունեն նաև ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, պատգամավորները, ՀՀ արդարադատության նախարարը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ գլխավոր դատախազը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլ՝ խիստ սահմանափակ թվով, անձինք:
Հետևաբար, քրեակատարողական ծառայությունը պարտավոր է ապահովել միատեսակ պրակտիկա վերը նշված բոլոր անձանց մուտքի և ելքի իրավունքն ապահովելու դեպքում:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London...
4
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



