Yerevan, 08.June.2026,
00
:
00
BREAKING


«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները

POLITICS

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի  ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Էջմիածնում գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը խոսել է անցած տարվա հունիսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման մասին՝ նշելով. «8-9–ը ամիս առաջ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր Տաճար։ Մայր Տաճար պատարագից հետո դուրս եկանք և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու, եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորի հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա»։

Նարեկ Կարապետյանի խոսքով,  իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին, իշխանությունը կկարողանա ինչ-որ բանի հասնել, բայց մեկ բան հաշվի չէր առնվել՝  Սամվել Կարապետյան մարդու եւ առաջնորդի բնավորությունը:   «Ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում՝ ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս իր մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև գիտեր, որ կանգնեցնել է պետք այս ամենը»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը խոսել է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից եւ շեշտել, որ դրանք Սամվել Կարապետյանի կիրառական քայլերից մի քանիսն են, որոնք յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որոնց կարիքը իսկապես կա և, որոնք վստահաբար  իրագործվելու են բոլորի համատեղ աշխատանքով։ Խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին, Արամ Վարդևանյանը, նշել է. «Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Գիտեք, արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է։ Թվում է, պարզ բան եմ ասում, թվում է, թե հեշտ երևույթ եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։ Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը»։ Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ,  որովհետև արդարությունը հաղթելու է։

Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ  հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ  Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։

Կուսակցության խոհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, դիմելով գրասենյակի բացմանը եկած արմավիրցիներին, նշել է. «Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում, փորձում են ցույց տալ, իբրև թե չեն վախենում, իբրև թե մեր ուժը, այսպես, իրենց խոսքերով ասած, փոքր ձայն, քիչ ձայն ունի, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին, խոսում են մեր մասին, Ուժեղ Հայաստանի մասին։ Դա, բնականաբար, ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ խմբակի թեման առաջարկում եմ փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հապշտապ չստացվի իրերը հավաքել»։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia