Շնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ Ասրյան
BLOGՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի ժողովրդին և բարեկամ Իրանի հոգևոր ու քաղաքական ղեկավարությանը՝ սույն թվականի փետրվարի 28-ին, Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում սպանված Իրանի նախկին Գերագույն հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեի որդու՝ Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի Գերագույն Առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։
Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի բնական դաշնակից Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և տարածաշրջանային կայունության պահպանման ընդհանուր ձգտման վրա։
Համոզված ենք, որ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջնորդության տարիներին Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակի էլ ավելի ամրապնդվել և զարգանալ՝ ի շահ Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարօրության և խաղաղ ապագայի։
Մաղթում ենք բարեկամ Իրանի Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին քաջառողջություն, ուժ և իմաստություն՝ այդ պատասխանատու և բարձր առաքելության իրականացման գործում, իսկ բարեկամ Իրանի ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London...
4
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



