ՀՊԼ. Նոան արտագնա խաղում դժվարին հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ԲԿՄԱ-ն 0-2 հաշվով զիջեց Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային»:
Հանդիպումը բավականին կոշտ մեկնարկ ունեցավ. արդեն 12-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով, երբ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Համլետ Սարգսյանը։ Սակայն շատ չանցած՝ 26-րդ րոպեին, կազմերը հավասարվեցին. հյուրերի կազմում ևս գրանցվեց հեռացում՝ կարմիր քարտի արժանացավ Դավիդ Սուալեհեն։
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում. 44-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Մուրադյանը՝ առաջ մղելով «Նոային»։ Իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+7-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ ձևակերպելով վերջնական արդյունքը:
Հետևեք մեզ՝ այստեղ



