Պուտինը պարտադիր գենոմային գրանցում է սահմանել զինվորականների և ոստիկանների համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է քաղաքացիների առանձին խմբերի համար պարտադիր պետական գենոմային գրանցման մասին օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Գրանցման են ենթակա զինծառայողները, կամավորական խմբավորումների անդամները, Ռոսգվարդիայի ոստիկանական հատուկ կոչումներ ունեցող աշխատակիցները, ներքին գործերի մարմինների ծառայողները, ինչպես նաև դաշնային պետական ծառայողների որոշ խմբեր ու Զինված ուժերի և Ռոսգվարդիայի կառույցների աշխատակիցներ։
Գենոմային գրանցումն իրականացնելու են ՌԴ ԶՈւ, Ռոսգվարդիայի և ՆԳՄ ռազմական կառավարման մարմինները, միավորումները, զորամասերն ու կազմակերպությունները՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ։
Ստացված տեղեկությունը պահպանվելու է մինչև քաղաքացիների 100 տարեկան դառնալը։ Մարդու զոհվելու դեպքում այն կպահվի մինչև նրա ինքնության հաստատումը, այդ թվում՝ գենոմային տվյալների կիրառմամբ։ Ծառայությունից ազատվելու կամ կամավորական խմբավորումներից դուրս գալու դեպքում գենոմային տեղեկությունը կարող է ոչնչացվել քաղաքացու դիմումի համաձայն։
Հետևեք մեզ՝ այստեղ



