Իրանի Փորձագետների խորհուրդը մոտ ժամանակներս կհայտնի նոր գերագույն առաջնորդի անունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Փորձագետների խորհուրդը մոտ ժամանակներս կհայտնի նոր գերագույն առաջնորդի անունը, հայտնում է Fars-ը։
«Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդի ընտրության և ներկայացման գործընթացի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներս»,- հայտարարել է Փորձագետների խորհրդի փոխնախագահ այաթոլա Հոսեյնի Բուշեհրին։
«Ժողովուրդը կարող է վստահ լինել, որ Փորձագետների խորհուրդը շուտով Խորհրդի քարտուղարության միջոցով հանրությանը պաշտոնապես կներկայացնի երրորդ առաջնորդի ընտրության գործընթացի վերջնական զեկույցը։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ քաղաքացիները դրսևորեն հեղափոխական համբերություն և հաշվի առնեն երկրում տիրող ներկա պայմանները»,- հավելել է այաթոլա Բուշեհրին։
Ավելի վաղ Pars Today-ը հայտնել էր, որ Փորձագետների խորհրդում մեծամասնության կարծիքը հակված է հօգուտ երկրի սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի։
Ըստ Իրանի սահմանադրության՝ երկրի գերագույն առաջնորդին ընտրելու իրավասությունն ունի 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը։ Խամենեին, որն Իրանը ղեկավարում էր 37 տարի, սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։
Այս գործընթացի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)՝ նշելով, որ հետապնդելու է Իրանի գերագույն առաջնորդի ցանկացած ժառանգորդի։
Հետևեք մեզ՝ այստեղ



