Հռոմի պապը կոչ է արել աղոթել, որ Մերձավոր Արևելքում «դադարի ռումբերի որոտը և լռեն զենքերը»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» (Angelus) աղոթքից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ն անդրադարձել է Մերձավոր Արևելքին, որտեղից, ըստ նրա, «շարունակում են ստացվել խորը տագնապ առաջացնող լուրեր», հայտնում է Vatican News-ը։
Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված շուրջ տասնհինգ հազար ուխտավորների առջև ելույթի ժամանակ Հռոմի պապը, մասնավորապես, խոսել է Իրանում և ողջ տարածաշրջանում տիրող «բռնության ու ավերածությունների», ինչպես նաև «ատելության ու վախի լայնորեն տարածված մթնոլորտի» մասին։
Նա նաև մտավախություն է հայտնել, որ հակամարտության պատճառով հարևան երկրները, օրինակ՝ «սիրելի Լիբանանը», կարող են կրկին «հայտնվել անկայունության հորձանուտում»։
Հռոմի պապը ներկաներին կոչ է արել աղոթել, որպեսզի «դադարի ռումբերի որոտը, լռեն զենքերը և տեղ բացվի երկխոսության համար, որտեղ հնարավոր կլինի լսել ժողովուրդների ձայնը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



