Հայաստանը սիրիահայերի թիկունքում է կանգնած. ԱԳ նախարար
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Սիրիա կատարած իր այցի մասին՝ ասաց, թե այցի ուշադրության կենտրոնում է եղել սիրիահայերի անվտանգության հարցը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը: Ճգնաժամը պետք է լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, երկխոսությամբ, և որ շատ կարևոր է՝ ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով»,-ասաց նախարարը՝ նշելով, թե Հայաստանի կառավարությունը արել և շարունակում է անել հնարավորը՝ սիրիահայ եղբայրներին աջակցելու:
«Շատ կարևոր էր՝ հանդիպել մեր սիրիահայ եղբայրներին: Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած: Հանդիպման ընթացքում համայնքներից մեկի ղեկավարն ասաց, թե այս հանդիպումը վիտամին էր: Սա այդ հանդիպման լավագույն բնորոշումն էր»,-նշեց նախարարը:



