Ջիվան Գասպարյանի ընտանիքը. լուսանկար
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր եւ սիրված անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք նշանավոր դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ընտանիքը։
Նրա պապերը մշեցի էին: «Մեր ցեղը լավ մարդիկ են եղել, ընտանիք սիրող, թասիբով… Ես հիշում եմ, պապիս տունը մի 30 հոգով նստում էին ճաշի: »,-պատմում է Վարպետը:
Գասպարյանների գերդաստանի մեծ մասը զոհ է գնացել 1915թ-ին. «Ընտանիքում շատ չէինք խոսում 1915-ին կատարվածի մասին: Պապս միշտ սաստում էր տատիս, որ չպատմի ու լաց չլինի»,-հիշում է դուդուկահարը: Նա հուսով է, որ մի օր, եթե նույնիսկ ինքը չէ, գուցե թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկապես գտնի իր պապական տունը Մուշում:
Ժողգործիքների անսամբլ, 1944թ. (կենտրոնում՝ 16-ամյա Ջիվան Գասպարյանը)
Ջ. Գասպարյանի հայրը զբաղվում էր քարտաշությամբ: Օպերայի, Հանրապետության հրապարակի շենքերի քարտաշներից էր: «Ինձ ասում էր` տղա ջան, ամեն մեկս մի քար դնենք, որ մեր երկիրը կանաչի: Իսկ եթե քարը հանենք, երկրից բան չի մնա»,- հոր խոսքերն է հիշում վարպետը:
Դուդուկահարի երջանկահիշատակ կինը՝ Աստղիկ Զարգարյանը, Ջիվան Գասպարյանի հետ միասին քսան տարուց ավել աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական անսամբլում, որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:
Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:
Նա կյանքից հեռացել է 2015թ. 83 տարեկանում։
Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրստեր Ջիվան Գասպարյանը, եւս դուդուկահար է։ Նա հաճախ է համերգներով հանդես գալիս պապիկի հետ։ «Ջիվանը շատ լավ է նվագում, սիրում էլ է, դրա համար թող շարունակի: Եթե լավ չնվագեր, չէի թողնի, կասեի` ուրիշ բիզնեսով զբաղվի»,-թոռան մասին ասում է Վարպետը:
33-ամյա Ջիվանը եւս մեծ հաջողությունների է հասել. նա կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ, թողարկել իր ձայնասկավառակները։
Կրտսեր Ջիվանի կինը Նվարդն է, ում հետ ամուսնացել է 2013թ.։
«Կինս իմ ոլորտից չէ, շատ է սիրում նկարել, դիզայն ու նկարչություն է սովորում: Նա ինձ ոգեշնչում է, ես էլ իմ գործն եմ անում ու օրս այնպես բաշխում, որ կարողանամ ե՛ւ պարապել, ե՛ւ ընտանիքիս ու մտերիմներիս ժամանակ հատկացնել»,- ասում է նա:
Ջիվան Գասպարյանը թոռան եւ Ուիլ Սմիթի հետ
Կրստեր Ջիվան Գասպարյանն ու Սերժ Թանկյանը
Ջիվան Գասպարյանն ու Արմեն Ջիգարխանյանը




















































