ԱՄԷ-ն ավելի քան 130 հրթիռ և անօդաչու թռչող սարք է որսացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 7-ին Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) ՀՕՊ ուժերը երկրի երկնքում խոցել են 15 բալիստիկ հրթիռ և 119 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Հակաօդային պաշտպանությունը հայտնաբերել է 16 բալիստիկ հրթիռ, որոնցից 15-ը որսացվել և ոչնչացվել է, իսկ մեկ բալիստիկ հրթիռ ընկել է ծովը: Հակաօդային պաշտպանությունը նաև հայտնաբերել է 121 ԱԹՍ, որոնցից 119-ը որսացվել է, իսկ երկուսը ընկել են ԱՄԷ տարածք», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ փետրվարի 28-ից ի վեր երկրի օդային տարածքում արձակված 221 բալիստիկ հրթիռներից ոչնչացվել է 205-ը: Երկու հրթիռ ընկել է Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքում, իսկ ևս 14-ը՝ ընկել է ծովը։
Հետևեք մեզ՝ այստեղ



