Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը

SPORT

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» պարբերականին՝ անդրադառնալով ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ հարաբերություններին, թիմում առկա խնդիրներին, Ռուսաստանի հավաքականի փոխարեն Հայաստանն ընտրելու որոշմանը և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խոսակցությանը։

-Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, դատելով ամեն ինչից, բարդ բնավորություն ունի և արդեն հասցրել է կոնֆլիկտ ունենալ Նաիր Թիկնիզյանի հետ: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նրա հետ:

-Լավ հարաբերություններ են: Այնպիսին, ինչպիսին պետք է լինեն ֆուտբոլիստի և մարզչի միջև: Հարգալից:

-Ինչո՞ւ տարեցտարի Հայաստանի հավաքականին, չնայած անհատապես շատ ուժեղ խաղացողների առկայությանը, չի հաջողվում թիմային հաջողության հասնել:

-Կարծում եմ՝ խնդիրը նաև սեփական երկրի համար խաղալու պատասխանատվության մեջ է։ Եվ որոշ մրցակիցների հետ մակարդակների տարբերության… Բարդ է խաղալ, օրինակ, Պորտուգալիայի դեմ: Ինչպե՞ս խաղալ նրանց դեմ: Միայն այն դեպքում, եթե մի կողմ դնես բոլոր մտքերդ:

Ինձ թվում է՝ շատ կարևոր է հոգեբանությունը: Պետք է հասկանալ, որ խաղադաշտում բոլորը հավասար են: Այո, միգուցե նրանք ավելի խելացի են, ավելի ուժեղ, խաղում են թոփ առաջնություններում: Բայց դա հոգեբանական պահ է։ Միևնույնն է, պետք է հակահարված տալ, պայքարել, կռվել: Բայց երբ դու հասկանում ես, որ մրցակիցդ ոչ թե մեկ, այլ տասը գլուխ բարձր է քեզնից, բայց նույնիսկ չես էլ պայքարում և ցանկություն չես ցուցաբերում ինչ-որ բան անելու… Ես դա պարզապես չեմ հասկանում: Դա այն է, ինչ մեզ պակասում է՝ մարզական չարությունը, հաղթանակների հանդեպ քաղցը: Իրականում հիմա թիմում շատ երիտասարդ տղաներ կան, և մենք պետք է նրանց հասցնենք, որ խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է: Պետք է վերացնել վախը: Սխալվելու վախն առհասարակ ամենավատ բանն է ֆուտբոլում:

-Դուք շատ լավ լուսանկար ունեք Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ինչի՞ մասին էիք խոսում:

-Ֆուտբոլի մասին: Ես նրան ասացի, որ այլևս գոլ չի խփի մեզ: Ճիշտ է, այդ պահին նա արդեն երկու գոլ էր խփել… Բայց այլևս չխփեց: Իսկ իմ խոսքերից անմիջապես հետո նա մի դրվագ ունեցավ, երբ գնդակը սանտիմետրերով շեղ անցավ դարպասաձողից: Ես նրան ասացի. «Դե, ես ասում էի»:

-Հաշվի առնելով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընդլայնումը, հավատո՞ւմ եք, որ Հայաստանի հավաքականի հետ կխաղաք որևէ խոշոր մրցաշարում:

-Իհարկե: Ամեն ինչ մեր ձեռքերում և ոտքերում է: Ուզում եմ մարդկանց տոն պարգևել և ինքս էլ զգալ այդ ամենը: Երբ հագնում ես հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է: Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունը և հպարտությունը թիմի համար՝ հույզերը համակում են: Հավաքականում խաղալը մեծ պատիվ է: Ես լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլս հավաքականի կազմում: Ազգային թիմ յուրաքանչյուր հրավեր ընդունում եմ մեծ ուրախությամբ:

-Երբևէ չե՞ք զղջացել, որ ժամանակին ընտրել եք Հայաստանի հավաքականը:

-Ոչ: Այո, բարդ է: Այո, պարտվում ենք: Բայց ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Վստահություն կա դրանում, և ես ոչ մի բանի համար չեմ զղջում:

-Գոնե մեկ անգամ Միխայիլ Գալակտիոնովի հետ քննարկե՞լ եք այն փաստը, որ Ձեզ չհրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական, ինչից հետո Դուք որոշում կայացրիք խաղալ Հայաստանի կազմում:

-Ոչ, երբեք: Ես սկսել եմ խաղալ Հայաստանի հավաքականում 2021 թվականին: Ես ոչ մի ցուցակում չկայի, երբ Ռուսաստանի երիտասարդական հավաքական մրցաշարի էին հրավիրում նրանց, ում երբեք չէին հրավիրել: Ես, կարծես թե, այն ժամանակ ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին լիգա) լավագույն ռմբարկուն էի… Կամ լավագույններից մեկը: Մենք հարազատներով նայեցինք, ցուցակներում ինձ չտեսանք: Դա վերջնական պահն էր, որից հետո որոշումը կայացվեց:

Հետևեք մեզ՝ այստեղ

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends