Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


«Հնազանդ» հարսնացու Իվետան

PHOTO

Tert.am-ը գրում է.

Գեղեցկուհի, սպորտսմենուհի և կոմսոմոլուհի... Չէ՛, սա նրա մասին չէր: Գեղեցկուհի, երգչուհի և դերասանուհի... Այո՛: Այս անգամ  կզրուցենք ոչ միայն գեղեցկուհի, երգչուհի, այլև արդեն դերասանուհի Իվետա Մուկուչյանի հետ:  Նշենք, որ նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարուհին է   Իվետա Մուկուչյանը:
Ֆիլմի գլխավոր հերոս Աղասիկը տաքսու վարորդ է և վարում է իր հորից ժառանգած, միակ հայկական մարդատար մեքենան` «Հրթիռ»-ը («ЕрАЗ Ракета»): Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…


- Կպատմե՞ս՝ ինչպես ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

- Անցած տարի ամռանը ես մի հեռախոսազանգ ստացա. «Բարև՛ Ձեզ, Իվետա ջան, իմ անունը Մկո է, Դուք հնարավոր է` ինձ ճանաչում եք կինոներից, ուզում եմ Ձեզ գործնական առաջարկ անել»: Սկզբում չհավատացի, որ հենց ինքը Մկոն է զանգահարել: Քանի որ իմ ու իմ ընտանիքի կողմից շատ սիրված դերասան է, հուզմունքից շփոթվեցի ու, չգիտես ինչու, անցա «դու»-ի, հետո էլ ներողություն խնդրեցի, ինչին նա պատասխանեց. «Դե լավ, մի րոպե է խոսում ենք արդեն, հանգիստ անցիր «դու»-ի»:  Երբ ասաց, որ ֆիլմ է նկարահանվելու, և ինձ է տեսնում գլխավոր դերում, պատասխանեցի, որ ես բացարձակապես դերասանական փորձ չունեմ, իսկ նա ծիծաղեց և ասաց. «Ես չեմ ուզում, որ խաղաս, ուզում եմ՝ լինես այնպիսին, ինչպիսին կաս»:

- Առաջին քայլերն ես անում կինոյում, այն էլ՝ գլխավոր դերում: Որո՞նք էին առաջին դժվարությունները: Ինչպե՞ս ես նախապատրաստվել, ո՞վ է քեզ օգնել:

- Երբ ստացա առաջարկը, Գերմանիայից եկա Հայաստան փորձնական նկարահանումների համար: Դրանից հետո 6 շաբաթով մեկնեցի Իտալիա: Ամեն առավոտ ժամը 8-ին հյուրանոցի ընդունարանում նստած՝ Մկոյի հետ Skype-ով փորձեր էինք անում: 1 ամիս հաճախեցի նաև դերասանական դասընթացների Neil Abbdula-ի մոտ, ով Գերմանիայում ճանաչված դերասան է: Այդ ընթացքում փորձեցի հնարավորինս շատ բան քաղել նրանից:

Բայց այն, ինչ տվեց ինձ Մկոն, անփոխարինելի էր…Նրա հետ աշխատելը, կարծես, մասնավոր մաստեր-կլաս էր. նա այնպիսի իմպուսլներ է փոխանցում քեզ, որ հավատում ես քո կերպարին և բնական ես խաղում: Մկոն ամեն կերպ օգնեց, որպեսզի ստանձնեմ այդ ահռելի պատասխանատվությունը, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ Մկոյի նման արտիսնտն իրավունք չունի իր կողքին ունենալ թերի խաղընկեր. ինձ համար դա հարգանքի և պրոֆեսիոնալիզմի հարց է: Այդ պատճառով էլ սարսափելի հուզվում եմ, անհամբեր սպասում եմ՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Ես ինքս դեռ չեմ դիտել ֆիլմը և իմ խաղից շատ դրվագներ չեմ տեսել:


- Խոսենք կերպարի մասին՝ Սաթենիկի, ում հետ, կարծես, նմանություններ ունես. համարձակ, սեքսուալ ու անկախ կնոջ կերպար:

- Այո՛, Սաթենիկն ինձ իրոք շատ նման է: Բացի բնավորության գծերից՝ նա այնպիսի իրավիճակների հետ է բախվում, որոնցում ինքս էլ կարող էի հեշտությամբ հայտնվել: Նա համարձակ է, անկախ, իր ուզածին հասնելու համար կպայքարի մինչև վերջ, բայց, միևնույն ժամանակ, շատ բարի սիրտ ունի:

  - Ֆիլմում հարսնացուն փախչում է իր հարսանիքից… Իսկ իրական կյանքում Իվետան կկարողանա՞ր նման քայլի գնալ:

 - Կարծում եմ՝ այո՛: Խենթությունը, համարձակությունը և ուրիշների սուբյեկտիվ կարծիքի հետ հաշվի չնստելն ինձ բնորոշ է:  Նկարահանման ընթացքում որոշեցի կատակել և մի լուսանկար տեղադրեցի համացանցում՝ վերնագրելով՝ «Ամուսնանում եմ»:  Բոլորը շատ լուրջ ընդունեցին, բայց ես չէի պատկերացնում, որ իմ ընտանիքն էլ կհավատա: Մամաս այդ պահին Գերմանիայում էր, և երբ զանգեցի, ասաց. «Այնպես չի, որ զարմացանք. մենք հոգեբանորեն պատրաստվել ենք, որ մի օր դու կզանգես ու կասես՝ արդեն ամուսնացել ես ու ժամանակ չես ունեցել տեղեկացնելու դրա մասին»:

- Շարունակելով «իրական» Իվետայի թեման... Սիրահարվա՞ծ ես: Արդյո՞ք մոտ ապագայում պատկերացնում ես քեզ հարսի զգեստով:

  - Այս պահին իմ կյանքը լիովին հագեցած է աշխատանքով. Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումներ, նոր համագործակցություններ Գերմանիայում և այս ամենին զուգահեռ՝ իմ ու երգչախմբիս մշտական համերգային ծրագրերը Եվրոպայում: 2015թ.-ից, երբ ես կրկին վերադարձա Գերմանիա մշտապես ապրելու նպատակով, իմ գործնական զբաղվածությունը կրկնապատկվեց:
Եթե հիմա տղամարդ լիներ իմ կողքին, ես իրոք կխղճայի նրան (ծիծաղում է): Բայց, այնուամենայնիվ, դեմ չէի լինի սիրահարվել:



  - Ֆիլմը կատակերգական ժանրի է. դժվար չէ՞ միաժամանակ լինել գեղեցիկ և ծիծաղելի:

  - Իմ կյանքում հումորը «take away» սուրճի պես ինձնից անպակաս է:  Իմ նպատակն այն չէ, որ բոլորին ապացուցեմ, թե որքան գեղեցիկ եմ. մարդկանց հետ շփվելիս ես դրա մասին չեմ մտածում: Փորձում եմ միշտ բնական լինել և հուսով եմ՝ ֆիլմում նույն կերպ կընկալվեմ: Մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնեմ ֆիլմի ողջ անձնակազմին՝ մասնավորապես Մկոյին, ով իմ կյանքում նոր ու հետաքրքիր էջ բացեց ինձ բոլորովին անծանոթ ոլորտում: Հույս ունեմ, որ այս փորձս վերջինը չի լինի:

- Ե՞րբ հանդիսատեսը կկարողանա տեսնել Մկո-Իվետա զույգին էկրաններին: Ի՞նչ ակնկալիքներ ունես ֆիլմից:

  - Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին: Այնքան եմ հուզվում…Շատ կուզեի, որ ֆիլմը նայելիս հանդիսատեսն ինձ դիտարկի ոչ թե որպես գեղեցիկ ու գլամուրային երգչուհի, այլ որպես Սաթենիկ՝ իր բոլոր ապրումներով ու հույզերով: Հուսով եմ՝  ֆիլմը շատ կսիրվի:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME